«Մանչեսթեր Յունայթեդի» երեք ֆուտբոլիստ ճանաչվել են Եվրոպայի լիգայի 2016/2017 խաղաշրջանի լավագույն խաղացողներ:
Առաջին տեղը գրավել է Պոլ Պոգբան: Ակումբի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է, Զլաթան Իբրահիմովիչը` երրորդը:
Նրանք հավաքել են համապատասխանաբար 140, 129 և 109 միավոր:
Ժյուրին կազմված էր Լիգայի խմբային փուլին մասնակցած 48 ակումբների մարզիչներից ու 55 լրագրողից: