«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրեն այս սեզոնում լավ կդրսևորի, գրում է armsport.am-ը:
«Այժմ ես հասկանում եմ նրան, իսկ նա հասկանում է ինձ։ Անցած մրցաշրջանի սկզբում, եթե նա ինձ լավ հասկանար, ավելի լավ կսկսեր։ Ես էլ, եթե լավ հասկանայի նրան, կօգնեի նրան ավելի արագ, քան արեցի։ Բայց մենք երկար ժամանակ անցկացրինք միասին, ճանաչելով իրար, այժմ ես նրան լավ գիտեմ։ Մրցաշրջանի երկրորդ մասն իր կատարմամաբ ավելի հաջող էր։ Իր տաղանդը հաշվի առնելով, այս մեկն էլ ավելի լավը կլինի», - նշել է նա։