ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության և ներքին անվտանգության նախարարներին հանձնարարել է վերականգնել ԱՄՆ Զինված ուժերում տրանսգենդերների ծառայելու արգելքը, հայտնում է TACC-ը։
Թրամփը հրահանգել է դադարեցնել պաշտպանության և ներքին անվտանգության նախարարությունների ռեսուրսների օգտագործումը սեռը փոխելու բժշկական գործողությունների համար՝ բացառությամբ արդեն ընթացքի մեջ գտնվող դեպքերի։