7 օր առաջնագծում. հայկական դիրքերի ուղղութամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

12:27     26 օգոստոսի, 2017

Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

 


© armedia.am