Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

13:39     26 օգոստոսի, 2017

Հյուսիսային Կորեան օգոստոսի 26-ին «անհայտ տիպի հրթիռներ» է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական շտաբների պետերի միացյալ կոմիտեին:

Հարավկորեացի զինվորականների պնդմամբ չճանաչված հրթիռները թռել են մոտ 250 կմ հյուսիսարևելյան ուղղությամբ:

Ամերիկացի զինվորականներն իրենց հերթին հայտնում են, որ խոսքն ենթադրաբար փոքր հեռահարության 3 հրթիռների մասին է: Նրանց խոսքերով հրթիռների այս արձակումն ԱՄՆ-ի և Գուամի համար սպառնալիք չի ներկայացրել:


© armedia.am