Հայաստանն ու Սերբիան պատրաստ են Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիայի անդամ դառնալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Նովիկովը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
Տվյալ պահին, նրա խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարությունն աշխատանքներ է տանում` Սիրիայի տարածքի ականազերծման կոալիցիայի ստեղծման համար։
«Համապատասխան հաղորդագրություններ էին ուղարկվել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի ու ԱՄԷ պաշտպանական գերատեսչություններ։ Իրենց ստորաբաժանումները պատրաստ են ուղարկել Հայաստանն ու Սերբիան, դիտարկվում է չինական սակրավորների ներգրավման հնարավորությունը», – լրագրողներին է ասել Նովիկովը «Բանակ – 2017» ֆորումի շրջանակում։