ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ուսանողական փոխանակության և լեզվի ուսումնասիրման նպատակով աշխատանքի համար վիզաների տրամադրումը սահմանափակելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը կարծում է, որ նման փոխանակումը մրցակցություն է ստեղծում աշխատանքի շուկայում երիտասարդ ամերիկացիների համար։ Նշվում է, որ նախաձեռությունն գործազրկության դեմ պայքարի և ԱՄՆ քաղաքացների համար աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ Թրամփի նախընտրական խոստման շրջանակում է։
Նախաձեռնությունը կարող է անդրադառնալ վիզաների 5 տեսակի վրա, որոնց թվում է J-1 ձևը (կրթական ծրագրեր և մշակութային փոխանակություն)։ Փոփոխությունները կարող են ենթադրել ինչպես նման վիզաների լիարժեք չեղարկում, այնպես էլ դրանք ստացողների նկատմամբ պահանջների խստացում։