Մեծ Բրիտանիայի հարավում լողափներից մեկում «քլորի ամպի» հայտնվելուց հետո առնվազն 233 մարդ բժշկական օգնություն է ցուցաբերվել, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ Արևելյան Սասեքս կոմսությունում Բիչի-Հեդ հրվանդանի լողափից ոչ հեռու մարդիկ տարհանվել են վատ ինքնազգացողության պատճառով. մարդիկ գանգատվել են շնչառական խնդիրներից, աչքերի արցունքաբերությունից, փսխելու ցանկությունից:
Daily Mail թերթի փոխանցմամբ, լողափը տարհանած արտակարգ ծառայությունները տեղի բնակչությանը կոչ են արել փակել պատուհանները և դռները ծովի կողմից եկած «քլորի ամպի» պատճառով: