ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-30-ը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը:
Նշվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն 2017 թվականի աշնանը Մինսկում կայանալիք մի շարք նստաշրջանների նախապատրաստման հետ պակված հարցեր:
Այցի շրջանակներում նախատեսված են Յուրի Խաչատուրովի հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և խորհրդարանի ղեկավարության հետ: