Առնվազն ութ մարդ է տուժել օգոստոսի 28-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 4,9 մագնիտուդով երկրաշարժից, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:44-ին Արևելյան Ատրպատականի նահանգի Թավրիզ վարչական կենտրոնից մոտ 100 կիլոմետր հեռավորությամբ:
Ինչպես հայտնել է նահանգի հակաճգնաժամային վարչության կենտրոնի գործադիր տնօրեն Հալալ Սայեին, երկրաշարժի հետևանքով ավերվել են բազմաթիվ շենքեր, տեղում աշխատում են փրկարարների խմբերը: