Թուրքիայի Իզմիր քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է Իրանի նախկին արտգործնախարար Իբրահիմ Յազդին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով IRNA գործակալությանը:
Նշենք, որ նախկինում ամերիկյան իշխանություններն իրանցի քաղաքական գործչին մերժել էին մուտքի վիզա տրամադրել: Մերժման պատ-ճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի նոր սահմանափակումներ սահմանող հրամանագիրն էր:
Իբրահիմ Յազդին, ով տառապում էր շագանակագեղձի քաղցկեղով, չկարողանակով մեկնել ԱՄՆ, 8 ամիս առաջ վիրահատել էր Թուրքիայում: Հայտնում են, որ Իրանի նախկին արտգործնախարարի վիճակը վիրահատությունից հետո կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Ինչպես հիշատակում է գործակալությունը, Իբրահիմ Յազդին 1979թ իսլամական հեղափողությունից հետո դարձել է Իրանի առաջին վարչապետը: Հիշեցնենք, որ հեղափոխության արդյունքում Իրանում դադարեց գոյություն ունենալ կառավարման միապետական կարգը: