Ստամբուլի հայտնի հյուրանոցներից մեկում այս գիշեր սպանվել է հայտնի թուրք հաղորդավար Վաթան Շաշմազը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ»-ը՝ նրա վրա կրակել է նախկին մոդել Ֆիլիզ Աքերը. նա 4 անգամ Շաշմազի ուղղությամբ փամփուշտ արձակելուց հետո նույն զենքով ինքնասպան է եղել:
Դեպքի օրն ուշ երեկոյան նախկին մոդելն ընթրելիս է եղել քրոջ դստեր հետ, ընթացքում զանգ ստացել, որից հետո արագ բարձրացել իր սենյակ: Երկար ժամանակ մորաքրոջից լուր չստանալով՝ աղջիկը դիմել է անվտանգության աշխատակիցներին, որոնք էլ կոտրելով սենյակի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են Շաշմազի և Աքերի արյունոտ մարմինները:
Նշվում է, որ Շաշմազն ու Աքերը հարաբերությունների մեջ են եղել 2009-ին, սակայն հետագայում բաժանվել են: