Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրում է 1in.am-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են ֆրանսիացի լրագրողի հարցը, ով Թուրքիայում կալանավորվել էր քրդական ահաբեկչական ուժերին աջակցելու մեղադրանքով:
Մակրոնը պահանջել է, որպեսզի ֆրանսիացի լրագրող Լուփ Բուրոն ազատ արձակվի և նրան թույլատրվի հայրենիք վերադառնալ: Երկու նախագահները համաձայնել են շարունակել բանակցությունները նախարարական մակարդակով: