Արցախի նախագահը ընդունել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետին

18:07     28 օգոստոսի, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին և այստեղ երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:


© armedia.am