Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին և այստեղ երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: