Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կառավարության բաց դռների օրվա շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը հեռանում է Եվրոպայից և եվրոպական հիմնարար արժեքներից: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը ՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն:
Գաբրիելը նշել է, որ Էրդողանի պատճառով շատ մտավորականներ, լրագրողներ և գիտնականներ մնացել են առանց հայրենիք, ուստի Գերմանիան պետք է ձեռք մեկնի և աջակցի նրանց:
-Մենք չենք ցանկանում, որ Էրդողանն իր ներքին քաղաքական խնդիրները տեղափոխի Գերմանիա և մարդկանց իրար դեմ հանի,- ընդգծել է ԱԳ նախարարը: