ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան արտակարգ հանդիպում կանցկացնի՝ կապված Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկման հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։
Արտակարգ հանդիպման պահանջով հանդես են եկել Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան։
Երեքշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեան արձակել է հթրիռ, որը թռել է Ճապոնիայի տարածքի վրայով և ընկել Հոկայդո կղզու Էրիմո հրվանդանից 1180 կմ հեռավորության վրա։ Թռիչքի երկարարությունը կազմել է 2.7 հազար կմ: