Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կինը տարեսկզբին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային, հայտնում է Yonhap գործակալությունը։
Ենթադրվում է, որ Լի Սոլ Չուն ծննդաբերել է փետրվարին, քանի որ 2016 թվականին 9 ամիս նա չի երևացել հանրությանը։ Գործակալության տեղեկություններով՝ Կիմ Չեն Ինն ու երգչուհի Լի Սոլ Չուն ամուսնացել են 2009 թվականին։ 2010 և 2013 թվականներին լույս աշխարհ են եկել նրանց երկու երեխաները։
Ամերիկացի բասկետբոլիս Դեննիս Ռոդմանը, ով 2013 թվականին այցելել էր Հյուսիսային Կորեա և հանդիպում ունեցել երկրի առաջնորդի հետ, հայտնել էր, որ Կիմ Չեն Ինի երկրորդ երեխան աղջիկ է Կիմ Չժու Է անունով: Մյուս երեխաների անունները և սեռը հայտնի չէ: