ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոն նրա այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝15 թուրքական ուժայինների:
Մայիսի16-ին Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ նրա թիկնապահները ծեծել են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում բողոքող հայ և քուրդ ցուցարարներին: Միջադեպը հետաքննող ամերիկացի իրավապահներն եկել են եզրահանգման, որ թիկնապահների գործողությունները չարդարացված ագրեսիա են պարունակել: