Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ երկրի տարածքից բալիստիկ հրթիռի վերջին արձակումը հանդիսանում է «կարևոր նախաբան»՝ ամերիկյան Գուամ կղզու վրա հարձակումից առաջ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
«Խաղաղ օվկիանոսում Հյուսիսային Կորեայի բանակի գործողության առաջին քայլն ու Գուամի վրա հարձակման կարևոր նախաբանը», - ասել է նա հրթիռի փորձարկման մասին։
Հյուսիսային Կորեան ավելի վաղ պաշտոնապես հաստատել էր «Հվասոն-12» բալիստիկ հրթիռի արձակումը, որը թռել էր Ճապոնիայի տարածքի վրայով։