Սաուդյան Արաբիա հաջի մոտ 2 մլն ուխտագնաց է ժամանել

11:54     30 օգոստոսի, 2017

Սաուդյան Արաբիայում օգոստոսի 30-ին սկսող ամենամյա ուխտագնացության (հաջ) այս տարի ժամանել է 1.8 մլն մարդ: Ինչպես տեղեկացնում են թագավորության սահմանապահ ծառայությունից, ուխտավորներից ավելի քան 1.6 մլն ժամանել է օդով:

Հաջի կապակցությամբ Սաուդյան Արաբիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Մեքքայում, Մեդինայում և սրբազան այլ քաղաքներում տեղակայված է Սուդյան կարմիր մահիկի ավելի քան 2 հազար աշխատակից՝ ուխտավորներին բժշկական օգնություն տրամադրելու համար:

Նշենք, որ ամեն տարի հաջի ժամանակ հարյուրավոր ուխտավորներ են տուժում ծիսակարգի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով:


© armedia.am