«Հարվի» փոթորիկի պատճառով Հյուսթոնի հայկական համայնքը զգալի վնասներ է կրել: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը:
«Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին և թիկունք կանգնել նրանց: Այս պահին մեր ծխական խորհրդի անդամների մեծ մասի վիճակը անելանելի է: Վստահ չենք, թե ինչպես ենք օգնելու մեր ժողովրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու հովիվը՝ Տեր Մարտիրոս Հակոբյանը աշխատում է հայ համայնքի անդամների հետ հեռախոսով կապ պահպանել: Փորձում ենք օգնել ինչքանով, որ կարող ենք, սակայն այս իրավիճակում շատ դժվար է այդ անելը», - ասել է նա՝ ընդգծելով, որ Հյուսթոնում վիճակը շատ վատ է, ժողովրդի մեծ մասը անօթևան է մնացել աղետի պատճառով:
Նշենք, որ Հյուսթոնում բնակվում է մոտ 3 հազար հայ: