Ստամբուլի Շիշլի թաղամասի սրճարաններից մեկում օգոստոսի 29-ի երեկոյան երկու խմբավորումների միջև հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Artsakh Press-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ը։
Սրճարան են ներխուժել մի խմբավորման անդամներ և կրակ բացել ներսում գտնվող մեկ այլ խմբավորման անդամների վրա։ Սրճարանում գտնվողները պատասխան կրակ են բացել, որի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել ևս 1 մարդ։
Մինչ ոստիկանների ժամանելը դեպքի վայր, խմբավորումների անդամները հեռացել են դեպքի վայրից՝ թողելով վիրավորին ու սպանվածին։