Ռամզան Կադիրովի խնդրանքով ԱՄԷ-ում փակել են Արիկ Մանուկյանի նկատմամբ քրեական գործը

10:03     31 օգոստոսի, 2017

Աբու-Դաբիի դատարանը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի միջնորդությունից հետո փակել է ռեժիսոր Արիկ Մանուկյանի նկատմամբ քրեական գործը, հայտնում է Չեչնիայի նախագահի պաշտոնական էջը:

Հիշեցնենք, ռեժիսորը հուլիսին ձերբակալվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում անօդաչու թռչող սարքի միջոցով անօրինական նկարահանման համար: Այժմ Կադիրովը փորձում է միջոցներ ձեռնարկել նրան հավանական տուգանքից ազատելու համար:


© armedia.am