Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point հրատարակությանը տված հարցազրույցում նշել է, որ նախագահի աշխատանքն ունի իր թերությունները: Այդ թերությունների շարքում նա նշել է Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պարբերաբար շփվելու անհրաժեշտությունը:
«Գիտեք, քաղաքական ասպարեզն այդքան էլ զիլ բան չէ: Ես մեկն եմ նրանցից, որ ստիպված է տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», - ասել է Մակրոնը: