ԱՄՆ Կենտուկի նահանգի Ֆորտ Քեմփբլի ռազմաբազայի պահեստներից մեկից գողացվել է 1 միլիոն դոլարի սպառազինություն և սարքավորում և վերավաճառվել «սև շուկայում»:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը՝ գողացվածի մի մասն օտարերկրյա գնորդները գնել են eBay-ի միջոցով:
Սպառազինությունը և սարքավորումները, որոնք վերավաճառվել են Ռուսաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Հոնկոնգից, Ղազախստանից և Ուկրաինայից գնորդներին, իրենց մեջ ներառել են հրացաններ, զրահապատ բաճկոններ, սաղավարտներ, ատրճանակի մասեր, բժշկական սարքավորումներ և այլ իրեր:
Հանցագործությանը ներգրավված վեց զինվորները և նրանց բիզնես գործընկերը դատարանում ցուցմունք են տվել: