Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր ԵԱՀԿ անցկացված դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում», - գրել է Բալայանը: