Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է մեր երկրում պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Մենք քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի պատրաստենք ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատում ենք չինական կողմի մեր գործընկերների հետ, և երբ լինի նորություն, այդ մասին կհայտնենք»,- ասաց Կարայանը:
Նրա տեղեկացմամբ՝ ներդրումային ծրագիրը գնահատվում է 300 մլն դոլար: