Հայաստանը Ճապոնիայի քաղաքացիներին ազատել է վիզայից

15:55     31 օգոստոսի, 2017

Հայաստանը Ճապոնիայի քաղաքացիներին ազատել է վիզայից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում, հաղորդում է News.am-ը:

Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկ տարվա ընթացքում 180 օր մնալ Հայաստանում:

Որոշումն ընդունվել է՝ զբոսաշրջիկների ժամանումը դյուրացնելու համար:

 

 

 


© armedia.am