Հարավային Կորեան հրաժարվել է ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայումից

10:06     1 սեպտեմբերի, 2017

Հարավային Կորեան մտադիր չէ երկրի տարածքում ԱՄՆ-ի միջուկային զենք տեղակայել, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները:

«Մենք երբեք չենք մտածել, որ պետք է մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի միջուկային ակտիվները տեղակայենք», - լրագրողներին հայտնել է վարչակազմի անանուն ներկայացուցիչը։

Նրա խոսքերով Սեուլը հարգում է միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմը և շարունակում է իր քաղաքականությունում հավատարիմ մնալ այդ շրջանակներին:


© armedia.am