Հարավային Կորեան մտադիր չէ երկրի տարածքում ԱՄՆ-ի միջուկային զենք տեղակայել, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները:
«Մենք երբեք չենք մտածել, որ պետք է մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի միջուկային ակտիվները տեղակայենք», - լրագրողներին հայտնել է վարչակազմի անանուն ներկայացուցիչը։
Նրա խոսքերով Սեուլը հարգում է միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմը և շարունակում է իր քաղաքականությունում հավատարիմ մնալ այդ շրջանակներին: