ԱՄՆ-ում «Հարվի» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

10:33     1 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ-ում «Հարվի» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 40-ի, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Վերջինիս փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է ավելանալ. որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հաղորդվում է, որ Տեխասի բնակչությանի մասը մնացել է առանց խմելու ջրի և սննդի: Սպիտակ տունը պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ «Հարվի» փոթորկի հետևանքների վերացման համար 5.9 մլրդ դոլար հատկացնելու նպատակով։ 

 


© armedia.am