Հայաստանն ամռանը ռուսաստանցիների համար հանգստի ամենապահանջված ուղղություններից է եղել

10:51     1 սեպտեմբերի, 2017

2017-ի ամռանը Հայաստանը պահանջված ուղղություն էր ռուսաստանցիների հանգստի համար՝ աճը կազմել է 37 տոկոս: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների առաջին տասնյակում, որտեղ 2017-ի ամռանը հանգստացել են ՌԴ քաղաքացիները:

Հայաստանից բացի ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2017-ի ամռանը պահանջված էին նաև Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Բուլղարիան:  Այդ մասին հայտնում է Panamenian-ը՝ Aviasales.ru-ին հղումով:

Ամենամեծ աճը գրանցվել է Թուրքիայի ուղղությամբ: Ուղևորահոսքը դեպի Վրաստան կրկնապատկվել է:


© armedia.am