Իրանում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր

11:12     1 սեպտեմբերի, 2017

Իրանի հարավում ավտոբուսի շրջվելու հետևանքով առնվազն 12 մարդ Է զոհվել, ևս 33-ը վիրավորվել են, հայտում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ ավտոբուսը դպրոցական աղջիկների էր տեղափոխում Խորմուզգանի նահանգից Ֆարսի Շիրազ քաղաք:

Ավտովթարի պատճառները դեռևս պարզվում են:


© armedia.am