Էրդողանն ԱՄՆ-ում իր թիկնապահներին առաջադրված մեղադրանքն անվանել է սկանդալային

12:13     1 սեպտեմբերի, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թիկնազորի անդամներից 15-ի դեմ Միացյալ Նահանգների կողմից մեղադրանք ուներկայացնել մասին որոշումը սկանդալային է որակել:

«Ինձ համար դժվար է հասկանալ, այս իրավիճակում Ամերիկան ինչ է ուզում անել: Այդ փաստն ինքնին սկանդալ է» , - ասել է Էրդողանը:

Օգոստոսի 29-ին Էրդողանի 15 թիկնապահների դեմ մեղադրանքներ էին առաջադրվել նախագահ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակվելու պատճառով, ինչի հետևանքով տուժել էր առնվազն 9 մարդ։


© armedia.am