Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ գործակալության հետ զրույցում ասացին, որ դեպքի վայրում աշխատանքներ են տարվում հնարավոր ռումբը հայտնաբերելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 1-ին ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են ﬔկնել ﬔկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: