Թուրքիայում նոյեմբերին կանցկացվի «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովը», որի ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող հարցերի քննարկում:
Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը՝ նշելով, որ համաժողովի բացումը կանի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ համաժողովի ընթացքում մասնավորապես կլինեն «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը» և «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ: