Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին:
Մակրոնը Le Point ամսագրին տված հարցազրույցում խոստովանել էր, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ հրաշալի բան չէ:
«Դա այդքան էլ զիլ բան չէ: Օրինակ ես այն մեկն եմ, ով ստիպված է լինում 10 օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- ասել է Մակրոնը, փոխանցում է Turkish Minute-ի՝ հղում կատարելով Doğan գործակալությանը:
Քննադատելով Ֆրանսիայի նախագահին՝ թուրք նախարարը հայտարարել է, որ Մակրոնն Էրդողանի հետ շփվելը պետք է որպես մեծ պատիվ ընդունի:
«Ես քեզ ասում եմ որպես այս ազգի զավակ: Մի օր դու, վերհիշելով անցյալը, պարծենալու ես՝ ասելով, որ «ես խոսել եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մի՛ մոռացիր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսելը քեզ համար պատիվ է», - ասել է Զեյբեկչին: