Մահմեդականների սրբազան Կուրբան Բայրամի՝ Զոհաբերության տոնի հետ կապված՝ Թուրքիայում այսօր Բոսֆորի ջրերը, ինչպես նաև Թուրքիայի մի շարք քաղաքների փողոցներ ներկվել են արյամբ:
Ինչպես հաղորդում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական IHA գործակալությանը, չնայած զոհաբերություն կատարող քաղաքացիների համար քաղաքապետարանի կողմից հիմնված հատուկ ճամբարային տարածքներին՝ շատերը կրկին մորթել են գառներին, կովերին և այծերին դրա համար չնախատեսված վայրերում:
Նշվում է, որ բնակիչները շարունակում են անտեսել պատկան մարմինների կոչերն ու զոհաբերության համար մորթվող կենդանիներին միշտ չէ, որ հանձնում են մսագործի ձեռքը, այլ զոհաբերությունն անում են անձամբ: