Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապատել է Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալությունը և հայտարարել, որ այդ գործողությունները կարող են տանել Բեռլինի և Անկարայի հարաբերությունների վերանայման, հայտնում է Reuters-ը։
«Մենք պետք է վճռականորեն գործենք», - ասել է Մերկելը Նյուրնբերգում գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` հավելելով, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո հավանաբար անհրաժեշտ է վերանայել հարաբերություններն Անկարայի հետ։ Մերկելը կարծում է նաև, որ ներկա պահին անընդունելի է Թուրքիա-ԵՄ մաքսային միության ստեղծման մասին բանակցությունների շարունակություն ակնկալելը։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ հայտնել էր, որ օգոստոսի 31-ին Թուրքիայում քաղաքական մեղադրանքով Գերմանիայի ևս երկու քաղաքացի է ձերբակալվել: