Հայկական ծագմամբ բրիտանացի շոումենը Հայաստանի մասին ֆիլմ է նկարահանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17:30     2 սեպտեմբերի, 2017

Հայտնի դերասան և երաժիշտ Կև Օրքյանը լրագրող ու հեռուստապրոդյուսեր Էնդի Սայմոնի հետ (երկուսն էլ հայկական ծագում ունեն) համատեղ ֆիլմ է նկարահանում Հայաստանի գեղեցկության մասին։

«Չբացահայտված Հայաստան» անունը կրողը ֆիլմը պատրաստ կլինի 2018 թվականի մարտին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կև Օրքյանը։

Նրա խոսքով` «Չբացահայտված Հայաստան» ֆիլմի միջոցով փորձ է արվում աշխարհին ներկայացնել Հայաստանի ամենահետաքրքիր ու ամենագեղեցիկ վայրերը։

«Հուսով եմ՝ նախագիծս այլ երկրներում բնակվող հայերին կդրդի գալ ու տեսնել՝ ինչ լավ է այստեղ։ Ու ոչ միայն հայերին, այլև արտասահմանցիներին», — ասաց ռեժիսորը։

Ռեժիսորի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել ոչ միայն Հայաստանի պատմությունն ու մշակույթը, այլ նաև պատմել երկրի բնակիչների՝ տարբեր մասնագիտության տեր մարդկանց մասին։

Օրքյանը նշել է նաև, որ ֆիլմը տարածվելու է iTunes-ի, Amazon-ի ու սոցիալական կայքերի միջոցով։


© armedia.am