Ամերիկացի գիտնական Միթիո Կակուն հայտնել է ապագա ապոկալիպսիսի և բազմաթիվ բնական աղետների մասին, որոնք մոլորակը կործանում են:
Նա բոլոր երկրների իշխանություններին կոչ է արել գործել սկսել հանուն մարդկության ընդհանուր բարօրության, հայտնում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով Oane-ին:
Միթիո Կակուն արդեն բազմիցս է հանդես եկել տարբեր համաժողովներում և նիստերում, որոնք նվիրված են շրջակա միջավայրի և բնության կործանարար ազդեցությունից մարդկության փրկությանը: Հրաբուխների զանազան ժայթքումները, սեյսմիկ բարձր ակտիվությունը, զանգվածային ջրհեղեները և ցունամիները, ըստ նրա, միայն այն ամենի փոքր մասն է, որը բոլորին սպասում է ապագայում: