Իրանը փորձարկել է «Բավար 373» հակահրթիռային համալիրը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում կատարելով Figaro-ին։ Հզորությամբ այն համադրելի է ռուսական Ս-300 հրթիռների հետ։ Իրանական բանակ այն կմատակարարեն 2018-ի մարտին, նշում է թերթը։
«Այդ համակարգն ամբողջովին արտադրվել է Իրանում, ու դրա որոշ բաղադրիչներ տարբերվում են Ս-300-ից», -հայտնում է իրանական բանակի գեներալ Ֆարզադ Էսմայիլը։