Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

21:26     3 սեպտեմբերի, 2017

Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները:

Լևոն Արոնյանը հաղթել է Դանիել Կաուդերիին (ՀԱՀ): Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվել է Անտոն Կովալյովին (Կանադա):

Վաղը կկայանան 1/64-րդ եզրափակչի երկրորդ պարտիները՝ Կաուդերի-Արոնյան, Մելքումյան-Գրաչով, Ռոդշտեյն-Հովհաննիսյան, Կովալյով-Հակոբյան:


© armedia.am