Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի տեսնում Թուրքիային Եվրոպական միության կազմում:
«Ես Թուրքիային չեմ տեսնում ԵՄ կազմում և երբեք չեմ էլ տեսել», - նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է Մերկելը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ վերջին շրջանում Անկարայի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների ֆոնին չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ:
Մերկելի կարծիքով Բեռլինը Անկարայի վրա կարող է ճնշում գործադրել տնտեսական միջոցների օգնությամբ: