ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսով քննարկել են Հյուսիսային Կորեայի իրականացրած վերջին միջուկային փորձարկումը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը պաշտպանելու իր տարածքը և դաշնակիցներին դիվանագիտական բոլոր միջոցներով, սովորական և միջուկային հնարավորություններով», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Կիրակի՝ սեպտեմբերի 3-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային մարկտոցի հաջող փորձարկման մասին, ինչը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի լիցքավորման համար: