Տեխասում «Հարվիի» հասցրած վնասը գնահատել են 180 մլրդ դոլար
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը հայտարարել է, որ «Հարվի» փոթորիկի հետևանքների վերացման համար նահանգին անհրաժեշտ է աստղաբաշխական գումար՝ մոտ 180 մլրդ դոլար:
Էբբոտի խոսքերով «Հարվին» ավելի շատ վնաս է հասցրել, քան 2005 թվականին Նոր Օռլեանում գրանցված «Կատրին» փոթորիկը:
Ավերիչ փոթորիկը հարվածել է Տեխասին մեկ շաբաթ առաջ և դարձել է առնվազն 47 մարդու մահվան պատճառ: Եվս 43 հազար մարդ մնացել է առանց տանիքի:
ԱՄՆ-ի կառավարությունը Կոնգրեսից արդեն 7.85 մլրդ դոլար է խնդրել վերականգնողական աշխատանքների նախնական ծախսերը փակելու համար: