Բըրբանքի հայկական մշակույթի հիմնադրամն առաջարկել է իր շենքն օգտագործել Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհների պատճառով տեղի բնակչության տարհանման համար, հայտնում է Asbarez-ը:
Հաղորդվում է, որ կազմակերպությունը, որի շենքում գործում են նաև Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն և Բըրբանքի երիտասարդական կենտրոնը, գործում է տեղի ոստիկանության և հրշեջների հետ համակարգելով իր աշխատանքը:
Սեպտեմբերի 1-ին Լոս Անջելեսի անտառներում խոշոր հրդեհ է բռնկվել: Բըրբանքում և Լոս Անջելեսում մոտ 500 տուն տարհանման կարիք ունի: Շրջանում սահմանվել է արտակարգ դրություն: