ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի ՊՆ որոշմանն անդրադառնալով ասել է. «Չեմ կարող մեկնաբանել ընդհանրապես»,-փոխանցում է Panorama.am-ը:
Վրացական աղբյուրները հայտնել էին, որ վերջին պահին Հայաստանը հրաժարվել է մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի՝ «Agile Spirit 2017» զորավարժություններին:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր մասնակցության մասին: Ցավոք, վերջին պահին, մեր հարևանները հրաժարվեցին մասնակցությունից»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի զինծառայողներ: Զորավարժությունները անցկացվում են Սամցխե Ջավախեթիում: