Ավելի քան 4 հարյուր խաղաղ բնակչներ վերադարձել են Հալեպում գտնվող իրենց տները: Վերջիններիս ավտոբուսներով Հալեպ են տեղափոխել սիրիացի փախստականների ճամբարներից, հայտնում է Вести.ru-ն:
Մինչև վերջին ժամանակները Հալեպի բազմաթիվ բնակելի շրջաններ գտնվում էին քրդական խմբավորումների վերահսկողության տակ: Շնորհիվ ձեռքբերված համաձայնությունների, իրավիճակն այժմ կայուն է Սիրիայի կենտրոնական և հարավային հատվածներում: Բացի այդ, հաջողությամբ գործում են ապասրացման երեք գոտիներ: